Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ամանորյա սեղանի ամենավտանգավոր քաղցրավենիքը. news.am

Ամանորյա սեղանի ամենավտանգավոր քաղցրավենիքը. news.am

Քաղցրավենիքը, առանց որի անհնար է պատկերացնել Ամանորյա կամ Սուրբծննդյան սեղանը, կարող է պարունակել թունավոր նյութեր, որոնք փոքր չափաքանակի դեպքում վտանգավոր չեն, սակայն մեծ չափաքանակը կարող է մարդուն վնասել:

The Guardian-ը հայտնում է, որ պոտենցիալ թունավոր մթերքների հակավարկանիշը գլխավորում է մարցիպանը, առանց որի անհնար է թվում հրուշակեղենի արտադրությունը՝ կոնֆետ, տորթ, թխվածքի զարդարանք: Մարցիպանը նուշից է պատրաստվում, իսկ նուշն ամիգդալին է պարունակում, որն աղիներում հայտնվելիս վերածվում է կապտաթթվի (синильная кислота или цианистый водород), որը թունավոր հեղուկ է եւ գործնականում ակնթարթորեն արյան մեջ է ներծծվում: Սակայն մի շտապեք ձեզ զրկել այս աղանդերը վայելելու հաճույքից: Այս նյութի մահացու չափաքանակ ստանալու համար մարդը պետք է նվազագույնը 35 կգ մարցիպան ուտի:

Մեր ամանորյա սեղանի մյուս վտանգավոր մթերքը մշկընկույզն է: Այն եւս հավելում են հրուշակեղենին կամ երշիկեղենի համեմունքների բաղադրության մեջ: Մշկընկույզն օգտագործվում է նաեւ ձուկը, աղցանները եւ այլ ուտեստներ համեմելու համար: Սակայն մշկընկույզը` համային որակներից զատ, պարունակում է միրիստիցին, էլեմիցին, նաեւ սաֆրոլ, որոնք հոգեմետ ներգործության նյութեր են եւ էյֆորիայի կարճատեւ զգացումից հետո ընդունակ են առաջացնելու հալուցինացիաներ, տախիկարդիա, տեսողական խանգարումներ, սրտխառնոց, անգամ` գիտակցության կորուստ:

 

Բացասական ազդեցության կարող է հանգեցնել մշկընկույզի ընդամենը մեկուկես միջուկի օգտագործումը (բարեբախտաբար, մարդիկ շատ չեն օգտագործում): Այս դեպքում մահացու դեպքերը ծայրահեղ հազվադեպ են, քանի որ մեծ քանակով մշկընկույզի օգտագործումը, սովորաբար, սրտխառնոցի եւ փսխման է հանգեցնում, որի արդյունքում նյութի մի մասը օրգանիզմից դուրս է գալիս մինչեւ արյան մեջ ներծծվելը:

Տոնական սեղանի վտանգավոր մթերքների ցուցակում են ներառված նաեւ մղամուճը (омела - mistletoe) եւ իշկաթնուկը (пуансеттия - euphorbia pulcherrima): Մղամուճը Սուրբծննդյան սեղանի անբաժանելի մասն է, բայց բույսը ֆորատոքսին է պարունակում: Այս նյութը կարող է բրադիկարդիա, հիպոտենզիա, մաշկի եւ միջաձիգ զոլավոր (կմախքային) մկանների անոթների նեղացում առաջացնել: Իսկ իշկաթնուկի տերեւների եւ ցողունի վնասվածքը հանգեցնում է եթերային նյութերի արտազատմանը, որոնք հարուցում են մաշկի գրգռում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ